«Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, որը հնչեցվել է 2024 թվականին: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ադրբեջանի արտգործնախարարն Արաղչիին ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակներում տեղի ունեցավ երեք հանդիպում: 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ, և նշվեց, որ Հայաստանի հետագա համաձայնությամբ այն նույնպես կանցկացվի այնտեղ:
«Ցավոք, նման համաձայնություն չստացվեց, և հայկական կողմը չհամաձայնվեց դրան: Այժմ իրավիճակը այլ է։ Այս հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով», – հայտարարել է նա։
Բայրամովը նշել, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը։