Երախտագիտություն մեծանուն ուսուցչին․ Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 5-ին ժամը 17։00-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում բացվեց  Ակադեմիայի բազմամյա դասախոս Անդրեյ Շուգարովի «Ակադեմիական ավանդույթ. հարաբերությունների շղթան» ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 26-ը։

Անդրեյ Շուգարովի արվեստը ձևավորվում է հայկական գեղանկարչական ավանդույթից և իրականության հետ նրա կենդանի, զգայական կապից։ Նա ժառանգել է ոչ միայն ակադեմիական վարպետության տեխնիկական կարգապահությունը, այլև այն վերաբերմունքը, ըստ որի նկարչությունն աշխարհը զգալու, էականը բացահայտելու և սեփական փորձով այն վերափոխելու միջոց է:

Ցուցադրված աշխատանքները բացահայտում են, թե ինչպես է ակադեմիական արվեստի ավանդույթը շարունակական ոչ միայն տեխնիկայի, ֆորմալ խնդիրների, այլև այդ ավանդույթը փոխանցողների հետ հարաբերության մեջ` որպես նկարի մակերեսին տեսանելի վերաբերմունք։ Ցուցահանդեսն ակադեմիական վարպետությունը ներկայացնում է որպես մտածողություն՝ առաջարկելով ավանդույթը տեսնել որպես ձևերի, հիշողության և հարաբերությունների գիտակցված զարգացում։

Ցուցահանդեսը նվիրված է հայ մեծանուն գեղանկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հիշատակին, որի ավագ ընկերությունը կենդանի հիշեցում են, որ արվեստում հարաբերություններն են սնուցում ավանդույթի շարունակականությունը։

Leave a Comment