Լուվրում ջրի խողովակի պայթելու պատճառով հարյուրավոր գրքեր են վնասվել

Լուվրի թանգարանում ջրի խողովակի պայթելու պատճառով վնասվել են հարյուրավոր աշխատանքներ․ գրում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել թանգարանի աղմկահարույց կողոպուտից ընդամենը մի քանի շաբաթ անց։

Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Ստեյնբոկը նշել է, որ արտահոսքից տուժել է 300-400 աշխատանք, հիմնականում՝ գրքեր։

Ստեյնբոկը ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է, որ ջրի արտահոսքը տեղի է ունեցել թանգարանի եգիպտական ​​հնությունների բաժնում։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին, սակայն խողովակների հետ եղած խնդիրը հայտնի է եղել տարիներ շարունակ։ Ստեյնբոկի խոսքով՝ խողովակի վերանորոգման աշխատանքները նախատեսված են հաջորդ տարի։

Նշվում է, որ վնասված հատորները կչորացվեն և կվերականգնվեն՝ նախքան թանգարան վերադարձվելը։

Ստեյնբոկը գրքերը նկարագրել է որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի «եգիպտագիտական ​​պարբերականներ» և «գիտական ​​փաստաթղթեր»։

Նա հավելել է, որ նշված հավաքածուում «անվերականգնելի կորուստներ չունենք»։

Leave a Comment