Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած տնային պարտությունը (0:2)՝ դժգոհություն հայտնելով խաղը սպասարկած մրցավարից։
«Մենք զայրացած ենք, քանի որ սպասում էինք բոլորովին այլ արդյունքի։ Միլիտաոյի վնասվածքը շատ ավելի դժվարացրեց իրավիճակը։ Մեզ շատ իրավիճակներում պակասեց ինտենսիվությունը։
Մենք հիասթափված ենք մրցավարի որոշումներից։ Կարերասի կարմիր քարտը վիճելի էր։ Մրցավարը ներեց «Սելտայի» խաղացողներին ամեն ինչ։ Ինձ դուր չեկավ նրա աշխատանքը։
Այնուամենայնիվ, մենք պետք է, որքան հնարավոր է, արագ մոռանանք տեղի ունեցածի մասին և շարժվենք առաջ։ Այս խաղում մենք կորցրեցինք երեք միավոր, բայց դեռ շատ խաղեր կան առջևում», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» 36 միավորով երկրորդն է և 4 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»։