Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության համագործակցության և զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի գծով փոխտնօրեն, գեներալ-մայոր Քրիս Մաքքինին քննարկել է Վաշինգտոնի և Բաքվի միջև պաշտպանական համագործակցությունը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հրապարակման համաձայն՝ Մաքքինին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ։
«Մաքքինիի այցը կամրապնդի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկարատև պաշտպանական համագործակցությունը և կընդգծի մեր ընդհանուր շահերն Ադրբեջանի և տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցում»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության տեքստում: