Մեկնարկել է 3-ից 6 տարեկան երեխանների ինտելեկտի զարգացման պիլոտային ծրագիրը

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացվեց նախադպրոցական հաստատություններում հուզական ինտելեկտի մեթոդաբանության ներդրման մասին տեղեկատվություն։ 

Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը ներկայացրեց երեքից վեց տարեկան երեխանների հուզական ինտելեկտի զարգացման պիլոտային ծրագիրը, որը մեկնարկել է սույն թվականի նոյեմբերի 24-ին։

Ծրագիրը ընդգրկել է երեք մանկապարտեզ՝

  • Էրեբունի վարչական շրջան համար 70 մսուր մանկապարտեզը,
  • ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի համար 92 մսուր մանկապարտեզը,
  • Շենգավիթ վարչական շրջանի համար 139 մսուր մանկապարտեզը։

Ծրագրի մեթոդաբանությունը մշակվել է  գիտահեն գրականության մշակման և  հետազոտության արդյունքում։ Այն նպատակ ունի օգնել երեխաներին ճանաչելու, հասկանալու և կառավարելու սեփական հույզերը, ինչը հանդիսանում է երեխաների սոցիալական և հոգեբանական կայացման կարևոր հիմքը։

Ծրագրում ընդգրկված է 184 երեխա։ Յուրաքանչյուր մանկապարտեզում երկուական խումբ, միջին չորսից հինգ տարեկաններ և ավագ հինգից վեց տարեկաններ։ 

Սա նաև պայմանավորված է նրանով, որ Բեքսլերի թեստը, որը որ օգտագործելու են, այն նախատեսված է նախադպրոցականների համար՝ մինչև չորս տարեկաններից սկսած։  

Կարևոր է այստեղ նշել, որ երեխաների ծնողները տվել են իրենց գրավոր համաձայնությունները ծրագրում երեխաների ընդգրկման վերաբերյալ։

Ծրագրի իրականացման  նպատակով ձեռք են բերվել անհրաժեշտ գրենական պիտույքներ և խաղեր, ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև վարչության մասնագետների ձևավորված ցանքերի հիման վրա և հանրակրթության վարչության միջնորդությամբ ձեռք են բերվել համապատասխան գույք և պարագաներ, որի արդյունքում նշված մանկապարտեզներում ձևավորվել են հանգստի անկյուններ, որպես հուզական ինքնակարգավորման միջոց։

Ծրագրի առաջին փուլը սկսվել է նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի երեքին։ Այս ընթացքում ներգրավված մանկապարտեզների շուրջ 15 մասնագետներ, մասնավորապես դաստիարակները, դաստիարակների օգնականները և հոգեբանները անցան համապարփակ վերապատրաստում։

Ներկայումս անցկացնում են խորքային հարցազրույցներ ծնողների հետ, ինչպես նաև նախատեսվում է Վեքսլերի թեստի կիրառումը երեխաների հետ, որը իրենից ներկայացնում է երեխաների կոգնիտիվ ոլորտի կարողությունների գնահատում։

Այսօր մենք ավարտում ենք ծնողների հետ հարցազրույցները և մոտակա օրերին կսկսենք Վեքսլերի կիրառումը։ Ծրագրի արդյունավետ գնահատման արդյունքում հնարավորություն կստանանք հասկանալ երեխաների կարիքները, նույնականացնել աջակցության և զարգացման կարիք ունեցող ոլորտները, սահմանել խնդիրները, գտնել խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ և պարզել ծրագրի ազդեցության դրական կողմերը։

Ծրագրի հաջող իրականացումը հիմք արդեն կհանդիսանա հետագայում մանկապարտեզներում ծրագրի ամբողջական ներդրման համար։






Կարդացեք նաև՝


Leave a Comment