«Երևանի քաղաքապետարա՛ն, Աջափնյակ վարչական շրջա՛ն, այս տեսքի հետ համերա՞շխ եք»․ Արշալույս Մղդեսյան

«Երևանի քաղաքապետարա՛ն, Աջափնյակ վարչական շրջա՛ն, այս տեսքի հետ համերա՞շխ եք»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ենթադրում եմ տենդերը շահած կազմակերպությունն իր հայտում գնման տեխնիկական բնութագրին համահունչ նշած կլինի, որ Երևանում, ավելի կոնկրետ՝ Աբելյան-Ֆուչիկ խաչմերկում, փորած ու քանի օր է չփակած «խրամատները» պետք է պատշաճ ձևով կահավորի, երթևեկության անվտանգության կանոններին խիստ համահունչ:
Բայց մի բան է գալչկան, մեկ այլ բան, դրա իրականացումը, ավելի ստույգ՝ չիրականացումը:
Իսկ իրականության մեջ ունենք այս ինքնաշեն արգելապատնեշը՝ ցեմենտի ու ավազի պարկեր, և, իհարկե, անփոխարինելի աղբամանը, որը հայաստանյան իրողություններում աղբը կուտակելուն զուգահեռ հազար այլ «գործառույթ» ունի: Մեկ դառնում է արգելապատնեշ, մեկ բողոքի ցույցերի ինվենտար և այսպես շարունակ:
Հարգելի Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջան, դուք այս տեսքի հետ համերա՞շխ եք:
Եվ սա մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության պայմաններում, որը կրկնակի վտանգավոր է դարձնում երթևեկությունը»:

Leave a Comment