Դեկտեմբեր 07,2025 10:35
Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցելու եկած ՔՊ կուսակցության քարտուղար Վահագն Ալեքսանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե նորմա՞լ է ուժային կառույցների հսկողության ներքո պատարագ մատուցելը, որին ի պատասխան` վերջինս ասաց. «Ուզում եմ հասկանալ` ինչով են խանգարում ուժային կառույցները, դուք ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք, որ ձեզ կաշկանդում են»։
Դիտարկմանը, թե գյումրեցիները երբեք նման բան չեն տեսել, չեն տեսել նաև, որ պատարագի տեքստը խմբագրվի, ասաց` 30, 40, 50 տարվա սխալը պիտի շտկվի։ Նրա խոսքով` Կաթողիկոսը պիտի հեռանա և վերջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

