Դեկտեմբեր 07,2025 10:08
Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը, որտեղ գտնվող Յոթ վերք եկեղեցում քիչ անց պատարագի է մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջափակված է մեծ թվով ոստիկաններով։ Նրանք շրջափակել են եկեղեցու մուտքը` ոչ բոլորին թույլատրելով մտնել եկեղեցի։
Քաղաքային տրանսպորտի աշխատանքն անգամ պարալիզացված է։ Արդեն իսկ կոնֆլիկտ է սկսվել հասարակ քաղաքացիների և ոստիկանների միջև։ Նախկին լրագրող Հասմիկ Մելքոնյանը փորձում էր մոտենալ եկեղեցուն, ոստիկանները թույլ չէին տալիս։ «Մոտս լիմոնկա չկա, մի վախեցեք, գնամ մոմ վառեմ, գամ»,-ասում էր նա։ Հերթով այստեղ են հավաքվում ՔՊ-ականները, Գյումրի պատարագի է եկել նույնիսկ Դիլիջանի քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
