Ես դեռեւս կես դրույքով Աստված չեմ. Նաթան սրբազան

Դեկտեմբեր 06,2025 22:20

Այսօր «Զվարթնոց» օդանավակայան Վեհափառ հայրապետին դիմավորելու էր գնացել նաեւ Նաթան սրբազանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Արշակ սրբազանին էլ կալանավորեցին, մտավախություն չունի՞՝ հաջորդն էլ իրեն կկալանավորեն, ի պատասխան Նաթան սրբազանն ասաց՝ ամեն ինչ հնարավոր է:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ անել, որ դա թույլ չտան, Նաթան սրբազանը պատասխանեց. «Ես դեռեւս կես դրույքով Աստված չեմ»:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասաց՝ ասելիք չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment