Դեկտեմբեր 06,2025 17:50
-Դաշնակցության 135 ամյակը պետականություն ստեղծելու, պահպանելու մասին է՝ որպես ժողովրդի անվտանգության բարձրագույն ձեւ: Դա հայկական ինքնությունը պահպանելու մասին է,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ՀՅԴ-ի 135 ամյակի առիթով:
Պատգամավորի խոսքով՝ կուսակցության 135 տարվա պատմության մեջ անփոփոխ են մնացել կուսակցության գաղափարները, արժեհամակարգն ու պայքարը. «Մեր 135 տարվա պատմությունը պայքարի պատմություն է, այդ ճանապարհին եղել են պարտություններ, բայց երբեք չենք հաշտվել այդ պարտության հետ: Մենք անսխալական ու անպարտ չենք, բայց երբեք չենք դադարել պայքարը: Մենք մեր արյունով ենք սովորել, որ հանձնվելը ճանապարհ չէ, պայքարն է, որ կարող է դուռ բացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: