Կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը – Live News

…Իր տեսակով անկրկնելի,մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ…

Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Այս մասին գրել է ԵՊԲՀ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։ 

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:

1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից: 

Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն: 

Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ…»,- գրել է Արմեն Մուրադյանը։

Leave a Comment