Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ և վիրավոր – Armenia Today

Դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ և վիրավոր, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 23։26-ին։ Փրկարարները պարզել են, որ բախվել են Hyundai, Tesla, Kia, Opel, BYD, Nissan և Hyundai մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով Kia-ի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Tesla մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են Kia-ի գազի բալոնը և հոսանքազրկել Tesla-ն։

Leave a Comment