Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորագույն դեր են խաղում նաև Ադրբեջանի և Հայաստանի համար:
Դիվանագետի խոսքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»:
«Կասպից ծովից Միջերկրական ծով երթուղու երկարաձգումը ճանապարհ կբացի տարածաշրջանային բոլոր էներգետիկ հարցերի լուծման համար»,-նշել է Բարաքը: