Ալեքսանդր Սարգսյանի ներկայացուցիչը միջնորդում է հայցային վաղեմություն կիրառել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ալեքսանդր Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, Նարինե Ավագյանի նախագահությամբ։

Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկայացել էին  գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, Աննա Հարությունյանը, Կառլեն Ափինյանը, պատասխանողներ Ալեքսանդր, Հայկ և Նարեկ Սարգսյանների ներկայացուցիչներ, Վլադիմիր Գաբրիելյանը, Ալբերտ Բենգլյանը։

Քանի որ այս նիստով որպես ներկայացուցիչ նոր էր ներգրավվել Կառլեն Ափինյանը, Դատարանը ստուգեց նիստին մասնակցության լիազորությունները։

Պատասխանող կողմի ներկայացուցիչները առարկեցին դատական նիստի նկարահանմանը, նիստը ձայնագրվել է։

Այս նիստով շարունակվեց  հայցի առարկայի փաստական և իրավական հիմքերի պարզման քննարկումը։ Նիստին նախորդող օրը Դատարանին ներկայացվել էր հայցային վաղամնության միջնորդություն կիրառելու մասին միջնորդություն։

Ալբերտ Բենգլյանը առաջարկեց նախ քննարկել ներկայացված միջնորդությունը, նշեց որ վստահ են, որ մի մասով բավարարվելու է միջնորդությունը և բազմաթիվ հարցեր վերանալու են, դրա անհրաժեշտությունը էլ չի լինելու։

Պատասխանող կողմը բանավոր ներկայացրեց միջնորդության էական կետերը։

Միջնորդությամբ ներկայացվեց, որ Վարչությունում պատասխանատուին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսելու մասին որոշումը կայացվել է 17․09․21 թվականին։ Այդ պահի դրությամբ գործող խմբագրությամբ ապօրինի դատում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է: Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի, որ իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։ Տվյալ դեպքում հայցորդի կողմից ներկայացվել է հայցադիմում 18.09.24 թվականին, այնուհետև 04.09.25 թվականին ներկայացվել է միջնորդություն հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու մասին։ Ներկայացուցիչը թվարկեց նաև ներկայացվող հույքային պահանջները, այդ թվում՝

  • 2009 թվականի արտադրության Range Rover Sport ավտոմեքենայի հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի 99%-ի չափով գումար, 5.321.100 ՀՀ դրամ։
  • 2008 թվականի արտադրության Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենա,
  • 301 մլն 764 էր դրամ, որպես Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքերի ձեռքբերման արժեք

Գույքային պահանջների ցանկը մանրամասն դատական նիստի ձայնագրությունում։

Պաշտպանական կողմի ներկայացուցիչը թվարկեց նաև այն հանգամանքները, որոնք իրենց դիտարկմամբ, հիմք են հանդիսանում հայցային վաղեմություն կիրառելու համար։

Ներկայացվեց ամբողջ հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելու մասին հիմքերը։ Ըստ այդմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը սահմանում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է։ Նույն օրենքի 333 հոդվածի առաջին մասի համաձայն պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ կամ ավելի երկար ժամկետներ։ Տվյալ դեպքում վարչությունում պատասխանողի գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսելու մասին որոշումը կայացվել է 10.09.21 թվականին։ Այդ պահի դրությամբ գործող խմբագրության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի ութերորդ հոդվածը սահմանում էր: Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի, որն իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե դա պայմանավորված միջազգային համագործակցության կարգով, ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտության։ Սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված հայցային վաղեմության ժամկետի բացթողումով։

« Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրությունը սկսվել է 17.09 21-ին, հայցը ներկայացվել է 18.09.24-ին։ Երեք տարին լրացել է, մի օր հետո։ Հիմա հիմնավորում, որ չէր կարող տենց ներկայացվել»,- ասաց ներկայացուցիչը։

Միջնորդության ներկայացումից հետո հայցվոր կողմի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը նշեց, որ առարկությունները համակարգված և մանրամասն ներկայացնելու համար իրեն անհրաժեշտ է քառօրյա ժամկետ։

Պատասխանող կողմը առարկություններ չուներ։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին ժամը 13:00-ին։ Նիստով կշարունակվի ներկայացված հայցային վաղեմության միջնորդությունը։

Leave a Comment