Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, պաշտպանները ներկա չէին նիստին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ անցկացվեց Արմեն Աշոտյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին դատավարության մասնակիցները,ինչպես նաև վկա Գալինա Հարությունյանը, թարգման  Լիանա Կարապետյանը։ Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Էմիլ Բեգլարյանը, Հովիկ Սուքիասյանը, Արման Բայադյանը, Մարգար Սողոմոնյանը, Ռուբեն Մելիքյանը։ Վերջինս տեղեկացրել էր, որ հրավիրված է Քննչական կոմիտե հարցաքննության, պաշտպան Հովիկ Սուքիասյանը աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված  չէր կարողացել ներկայանալլ դատական նիստին, պաշտպան Էմիլ Բեգլարյանը ևս չէր ներկայացել այլ նիստ ունենալում պատճառով։

Դադտարանը արձանագրեց, որ մեղադրյալ Մարթա Սիմոնյանի երկու պաշտպաններն էլ բացակայում են դատական նիստից և այդ պայմաններում նիստը շարունակվել չէր կարող։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին, ժամը 14։00։

Leave a Comment