ԲԴԽ-ն դատավոր Մանվել Շահվերդյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 70% տոկոսաչափով

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ -84-Ո-150 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասաության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը,  ինչպես նաև նույն դատարանի նախագահի համաձայնությունը։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Ըստ ԲԴԽ-ի որոշման՝ դատավոր Մանվել Շահվերդյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ից 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment