Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ռենդի Ֆայնին

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ռենդի Ֆայնին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև խորհրդարանական համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռազմավարական համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment