Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել»:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում այսօր ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):