Հովհաննես Բաչկովը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Այսօր Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով:

Մեր ընտրանու արդեն հրապարակված ցուցակում 67 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու է Արմեն Մաշակարյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ Բռնցքամարտի միջազգային միությունը (IBA) հնարավորություն է տվել, որպեսզի IBA PRO գոտին նվաճած բռնցքամարտիկները նույնպես  մասնակցեն սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Այդ առիթից օգտվելու է մեր ամենաանվանի բռնցքամարտիկներից Հովհաննես Բաչկովը:

Այսպիսով, 67 կգ քաշային կարգում Հայաստանից ռինգ կմտնի 2 հայ մարզիկ` Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment