
Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի (Université Paris-Panthéon-Assas) մի խումբ ուսանողների։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումները, խոսել է Հայաստանի պատմությանը և հայկական ինքնությանը վերաբերող հարցերից։ Անդրադարձ է կատարել տարածաշրջանային վերջին զարգացումներին, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին՝ կարևորելով խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերը։
Դեսպան Խաչատրյանը խոսել է նաև հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններից և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունից:
Դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստան-ԵՄ և հարևան երկրների հետ հարաբերություններին։