ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը` Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։
Նշենք, որ այսօր կայացել է Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստը, որի ընթացքում էլ դատարանը որոշել է վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը` հաշվի առնելով նախկինում նրան դրսևորած պատշաճ վարքագիծը։
Քրեական գործը, որով անցնում են Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը և ևս երկու անձ, վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից՝ տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված Դրախտիկ համայնքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն, որով վաղեմության ժամկետները փաստացի անցնում են։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: