Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ մյուս կողմի խնդրանքով, հաղորդում է TRT Haber-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ուկրաինա-ռուսական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարևոր է զարգացնել Թուրքիայի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը և որ նրանք շարունակելու են քայլեր ձեռնարկել այս նպատակին հասնելու համար։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը արդար և տևական խաղաղությամբ ավարտելու համար։
Քննարկվել է նաև Կովկասում, Գազայի հատվածում և Սիրիայում ստեղծված վերջին իրավիճակը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ստամբուլի գործընթացն ակտիվացնելու համար կողմերի հետ շփումները շարունակվում են և որ Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության դուռը հնարավորինս շուտ բացելու համար։
Էրդողանը նշել է, որ դիվանագիտական ուղիները պետք է օգտագործվեն առավելագույնս արդյունավետ կերպով՝ երկարատև խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ Թուրքիայի աջակցությունը հրադադարի գործընթացին և դրա հետևանքներին կշարունակի աճել և որ համաշխարհային խաղաղությունը վտանգող քայլերից խուսափելը կնպաստի խաղաղության ջանքերին։