
Խիտ մառախուղի պատճառով Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից Հայաստան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացել էին, մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում։ Նշվում է, որ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։