60 չվերթ է ուշանում Սոչիի օդանավակայանում, այդ թվում՝ դեպի Երևան – Live News

Սոչիի օդանավակայանում երեկ` փետրվարի 23–ին, ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել օրվա ընթացքում 4 անգամ։ Վերջին սահմանափակումը վերացվել է այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 8:04-ին։ Հայտնում է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա): Օդանավակայանի առցանց թռիչքների տախտակի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:10-ի դրությամբ ուշացել է 60 մեկնում, նաև դեպի Երևանը, այդ թվում՝ ինը միջազգային չվերթ: … Read more

Որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով – Live News

Երեք երկրից ՀՀ մեկնած ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մասնավորապես ուշացումով տեղ կհասնեն Կիպրոսից, Ռուսաստանից և Իսրայելից մեկնած ինքնաթիռները։ Ըստ ցուցատախտակի` խոսքը վերաբերում է «FlyOne» ավիաընկերության Լառնակա-Երևան, Մոսկվա-Երևան և Թել Ավիվ-Երևան, Եկատերինբուրգ-Երևան և «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան, Եկատերինբուրգ-Երևան չվերթերին։

Հինգ երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Աշխարհի 5 երկրից Հայաստանի ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով։ Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Ուշացումով Հայաստան կհասնեն Սիրիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից և Ֆրանսիայից մեկնած ինքնաթիռները։ Ըստ չվացուցակի՝ ուշանում են Հալեպ-Երևան («Fly Cham ավիաընկերություն), Մոսկվա-Երևան («Աերոֆլոտ» ավիաընկերություն), Թեհրան-Երևան («Caspian Airlines» ավիաընկերություն), Բարսելոնա-Երևան («FlyOne» ավիաընկերություն) և Փարիզ-Երևան … Read more

Հայաստան ժամանող մի քանի ինքնաթիռներ վայրէջք են կատարել Թբիլիսիում – Live News

Խիտ մառախուղի պատճառով Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից Հայաստան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացել էին, մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում։  Նշվում է, որ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։