Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից․ Փաշինյան

Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար և Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը զարգացման ինչ տեսլական է որդեգրում: ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Վայրկյան անգամ կասկած չունեմ, որ տեր է կանգնելու, որովհետև դա իր խաղաղությունն է, իր զավակների, ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է, և դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակների և իր բոլոր անցյալների»,- ասել է Փաշինյանը:

 

 

Leave a Comment