Ռուբիոն խոսել է Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ բանակցություններում գլխավոր տարաձայնության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ բանակցություններում գլխավոր տարաձայնության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ վերջին բանակցություններում վեճերի առանցքային առարկան մնում է 30-50 կմ հատվածը և Դոնեցկի մարզի տարածքի մոտ 20%-ը, որ գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ:  Նա նաև նշել է, որ հակամարտության ավարտի համար Ռուսաստանի հետ շփվելու անհրաժեշտություն կա։

«Ի վերջո, գիտեք, դա մեր գործը չէ: Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք կռվում։ Դա այլ մայրցամաքում է: Մենք ներգրավված ենք, քանի որ մենք միակն ենք, ով կարող է լուծել այս հակամարտությունը: Եվրոպական երկրներ, աշխարհում այլևս ոչ ոք չի կարող դա անել: Չինացիները չեն կարող: Աշխարհում միակ առաջնորդը, որը կարող է խոսել երկու կողմերի հետ և հնարավորինս մեծ գործարք կնքել, նախագահ Թրամփն է:

Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք կարող ենք հաղթահարել երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները։ Դրա համար մենք պետք է խոսենք երկու կողմերի հետ։ Մենք ունենք մի քանի ոչ ռացիոնալ մարդիկ, որոնք ներգրավված են այս հարցում։ Մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք պետք է խոսենք միայն ուկրաինական կողմի հետ և ընդհանրապես չխոսենք ռուսների հետ։ Առանց Ռուսաստանի հետ խոսելու անհնար է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Պետք է հաշվի առնել նաև Ուկրաինայի դիրքորոշումը։ Ի վերջո, դա կախված կլինի նրանցից»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Leave a Comment