«Կարոտել ենք, պարոն Մինասյան»․ Ալեն Սիմոնյանն՝ Արծվիկ Մինասյանին

Դեկտեմբեր 03,2025 10:20

«Եկեք պարոն Մինասյան, մի ամբողջ ԱԺ ձեզ է սպասում։ Կարոտել ենք, պարոն Մինասյան»,- այսօր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին՝ ուշացած ԱԺ նիստերի դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին դիմեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանին իշխող ուժի ներկայացուցիչները «կարոտել» էին, քանի որ երկու անգամ գրանցվելն էլ չէր օգնել, որպեսզի խորհրդարանը սկսի իր աշխատանքը, քվորում չկար։

Արծվիկ Մինասյանը նույնպես չփրկեց իրավիճակը։ 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment