ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպման առանցքային հարցը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումն էր:
Նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդել է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և որոշ իրավական ակտերի նախագծեր արդեն իսկ ներկայացված են հանրային քննարկման:
Նախարարը հորդորել է ռեկտորներին հանդես գալ դրանց վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով՝ նպաստելով ընդունվող կարգավորումների լավարկմանը:
Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ընդունելության համակարգի վերաբերյալ՝ ըստ նոր օրենքի տրամաբանության:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: