«Սլովանի» անհավանական հաղթանակը առանց Բարսեղյանի

Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Սլովանը» տնային խաղում 3-2 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։

Բրատիսլավական ակումբը մինչև ավելացրած երկրորդ րոպեն 1-2 հաշվով պարտվում էր 10 ֆուտբոլիստով խաղացող մրցակցին, բայց Մարկո Տոլիչի դուբլի շնորհիվ անհավանական քամբեք է կատարել։

Վլադիմիր Վայսի թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

«Սլովանը» 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել և 36 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Զեմպլին Միխայլովցեն» 22 միավորով 5-րդն է։

 

Leave a Comment