
Ահա ինչու էր իջեցնում նշաձողը մի փոքր: Ստորև ծանոթացեք ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման պաշտոնական մամլո հաղորդագրությանը:
«ԵԱՀԿ–ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը»:
Ամսաթիվ․ 2025թ. դեկտեմբերի 1
Վայրը․ Վիեննա
Աղբյուր․ ԵԱՀԿ
ՎԻԵՆՆԱ, 2025թ․ դեկտեմբերի 1
«ԵԱՀԿ-ը ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը՝ 2025թ․ նոյեմբերի 30-ի՝ ժամը 23:59-ին։ Սա արվել է համաձայն նախարարական խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որը ընդունվել է 2025թ․ սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո՝ ԵԱՀԿ ֆիննական նախագահությանը։
Բոլոր անհրաժեշտ վարչարարական գործընթացների ավարտով պաշտոնապես ավարտվեց փակման գործընթացը։ Այս գործընթացը իրականացրեց 2025թ․ սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների կողմից, որը հետևում էր պատմական Համատեղ Հայտարարությանը՝ ստորագրված Վաշինգտոնում՝ 2025թ․ օգոստոսի 8-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, Դոնալդ Թրամփի ներկայությամբ»:
Հաղորդագրության ավարտ
Այսպիսով, ԵԱՀԿ այս հայտարարությունը Արցախյան պետականության հերթական հիմքի պաշտոնական փլուզման արձանագրությունն է, որը ստորագրվել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական և ռազմավարական կամքի հետևանքով։
Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես դադարեցրեց Արցախի հարցի միջազգային իրավական ձևաչափը, որը եղել է Հայաստանի համար այն հիմնական միջազգային հարթակը, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի անվտանգության հարցը և հակամարտության քաղաքական կարգավորման միջազգային օրակարգը ուժեղ իրավական ու քաղաքական դիրք և հիմք ուներ։
Այժմ, այս որոշմամբ, Հայաստանի ձեռքով փակվեց այն մեկ մարմինը, որը գոնե տեսական մակարդակով պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում և այն այլևս հանվում է միջազգային օրակարգից ամբողջությամբ և վերջնական։ Դա արվում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումով։
Փաշինյանը ու Ալիևը հանդես են եկել որպես համատեղ օրակարգ ձևավորող կողմեր՝ «Համատեղ դիմում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»։ Սրանով Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախի հարցում սուբյեկտ լինելուց,
Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տրված բնորոշումներին, Հայաստանը միջազգային համակարգին հայտնել է, որ «հակամարտություն այլևս չկա»։
Այսինքն իշխանությունը միջազգային իրավունքի լեզվով ավարտում է Արցախի հարցը որպես քաղաքական ու իրավական խնդիր։ Այսինքն տեղի է ունեցել պետական իրավական հրաժարում, որով Փաշինյանը ստորագրությամբ դնում է Արցախի ժողովրդի քաղաքական-միջազգային օրակարգի վերջը։
Այն փաստը, որ այս փակման հիմքում դրված է մի փաստաթուղթ՝ ստորագրված Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում,
միաժամանակ հաստատում է, որ ՀՀ իշխանությունը ամբողջովին անցել է Բաքվի կողմից գծված «հաշտեցման» ճանապարհին, որը ոչ թե խաղաղություն է, այլ՝ Հայաստանի կողմից պարտության լիակատար ընդունում է և քաղաքական կապիտուլյացիա։
Այսպիսով
1.Հայաստանը կորցրեց Արցախին վերաբերող բանակցային միջազգային գործիք։
- Հայաստանը ինքնակամ հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
- Հայաստանը բացեց ճանապարհ Ադրբեջանի տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ զիջեց իրավական բալանսի վերջին լծակը։
- Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրտումները լեգիտիմացնող կողմ տալով հրաժարման նախադեպ:
Սա պարզապես արտաքին քաղաքական սխալ չէ։ Սա ռազմավարական պետական զիջում է՝ անշրջելի հետևանքով։ Այս որոշմամբ Փաշինյանի իշխանությունը կատարեց այն, ինչին նույնիսկ պատերազմով չհաջողվեց հասնել Ադրբեջանին: Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց Արցախի հարցից՝ միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքի կիրառումից։
Սա ապացույցն է այն բանի, որ թե նախկինում և թե ապագայում իշխանության ցանկացած փորձ արդարանալ, մեղքը գցել նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի վրա՝ դառնում է քաղաքական սիմուլյացիա։
Քանի որ փաստաթուղթը պարզ է
Հայաստանը իր կամքով դիմել է Արցախի հարցը փակելու համար։
P.S. Այս քայլը լինելու է ապագա որևէ իշխանության համար ամենաբարդ վերականգնվող քաղաքական ու իրավական կորուստը, քանի որ այն ոչ միայն սահմանափակեց Հայաստանի մանևրելու հնարավորությունները, այլև հեռացրեց միջազգային իրավունքի սեղանից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։