ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կահիրեում անցկացվող «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
—00—ԼԱ