https://arm.sputniknews.ru/20251201/grigvori-khachaturvovin-kalanavvorelu-hamar-hh-datakhazutjuny-veraqnnich-bvoghvoq-knerkajacni-96421211.html
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու համար ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու համար ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի
Sputnik Արմենիա
Պաշտոնաթող գեներալ–մայորի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T16:23+0400
2025-12-01T16:23+0400
2025-12-01T16:23+0400
գրիգորի խաչատուրով
հհ գլխավոր դատախազություն
հետախուզում
https://cdn.am.sputniknews.ru/img/2046/57/20465729_0:0:1024:577_1920x0_80_0_0_d0818bb6c75163726629b0860c0dae97.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը վերաքննչ բողոք կներկայացնի պաշտոնաթող գեներալ–մայոր, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովի դեմ` պահանջելով որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։Դատախազությունից նաև նշեցին, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին:2023 թ. փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2046/57/20465729_0:0:1024:769_1920x0_80_0_0_8aafc5de86376a6e74378a007fb1cd34.jpg
գրիգորի խաչատուրով, հհ գլխավոր դատախազություն, հետախուզում
գրիգորի խաչատուրով, հհ գլխավոր դատախազություն, հետախուզում
Պաշտոնաթող գեներալ–մայորի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:
«Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,– նշեցին ՀՀ դատախազությունից:
Դատախազությունից նաև նշեցին, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: