Տղամարդը ապօրինի մուտք է գործել Ախթալա համայնքի թիվ 1 մանկապարտեզի մասնաշենք և 2 անգամ գողացել է տարբեր իրեր, 2 անգամ ոչինչ չի գողացել

Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացի Փ․ Ղ․-ի։ Գործը նույն օրը մակագրվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Պողոսյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Փ․ Ղ․-ն  2025 թվականի հունիսից օգոստոս ամիսներին, տարբեր ժամանակահատվածներում, ապօրինի մուտք է գործել Ախթալա համայնքի թիվ 1 մանկապարտեզի մասնաշենք և 2 անգամ գողացել է տարբեր իրեր, 2 անգամ ոչինչ չի գողացել:

Գործի վարույթ ընդունումը

Հոկտեմբերի 29-ին Դատարանը որոշում է ընդունել  բժշկական հարկադրանքի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) նախատեսված արարքներն անմեղսունակության վիճակում կատարած Փ․ Ղ․-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին, և նշանակել նախնական դատալսումներ։

Իրեղեն ապացույցներ

Քրեական գործին որպես իրեղեն ապացույց կցվել են հեռակառավարման վահանակ, մարտկոցային պտուտակադարձիչ և լիցքավորման սարք։

Գործի հետագա ընթացքը

2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դռնբաց դատական նիստում։

Leave a Comment