«Սուրբ Սարգիս եկեղեցուց քաղաքացուն բերման ենթարկելը միայն այն պատճառով, որ նա հնչեցրել է Կաթողիկոսի անունը, ոչ թե օրենք է, այլ բացարձակ ապօրինություն։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Սա խոսքի ազատության դեմ ուղղված մերկ բռնի գործողություն է, որը տեղի է ունենում եկեղեցու բակում՝ սրբության դռան առաջ։
Իշխանությունն արդեն նույնիսկ Աստծո տանը չի հանդուրժում իրեն անհաճո ձայնը։
Այսպիսի վարքագիծը ոչ թե իրավակարգ է, այլ քաղաքական վախ և ուժային ցուցադրություն՝ ուղիղ փաստ, որ պետության անունով գործում են ոչ թե օրենքները, այլ անձնական կոմպլեքսները»։