Հայոց Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն XIV-ը հանդես է եկել ուղերձով՝ ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ստամբուլում Հռոմի պապ Լևոն XIV-ն այցելել է հայկական եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճար, մասնակցել պատարագին:
Նրան ուղեկցում է Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Հիշեցնենք՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը սկսել է իր պապական գահակալության առաջին արտասահմանյան այցը: Նա այցելել է Թուրքիա, այնուհետև կմեկնի Լիբանան։