Նյարդավիրաբույժ Սթիվեն Լուն բացահայտել է երկարակեցության հիմնական սկզբունքը։ Նրա խոսքերը մեջբերել է «Դեյլի Մեյլ»-ը։
Լուն բացատրել է, որ մարդկանց մեծ մասը փնտրում է արագ լուծում՝ առողջանալու համար։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ միայն քաշի կորուստը և վատ սովորություններից հրաժարվելը չեն երաշխավորում երկարակեցությունը։
«Առողջությունը նման է ֆինանսական կապիտալի։ Այն կառուցելու համար անհրաժեշտ է ամեն օր աշխատել և հարստություն կուտակել։ Նույնն է նաև առողջության հետ. այն կառուցվում է քիչ-քիչ», – պնդում է բժիշկը։
Նա ընդգծել է, որ քունը ամենակարևորն է, որին հաջորդում են ֆիզիկական ակտիվությունը և ճիշտ սնունդը:
Լուի խոսքով՝ ծոմապահությունը, որի դեպքում մարդը 8-12 ժամ չի ուտում, լրացուցիչ առավելություններ է առաջարկում: Լավագույնն է այս ընդմիջումները անել ոչ թե առավոտյան, ինչպես խորհուրդ են տալիս որոշ սննդաբաններ, այլ երեկոյան և գիշերը: