ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը կհանգեցնի հակամարտության կարգավորման բանակցություններում հետագա առաջընթացի։
«Մենք այսօր ակնկալում ենք ավելի մեծ առաջընթաց գրանցել», – ասել է նա լրագրողներին Ֆլորիդայում՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման սկզբում։
Կիրակի օրը Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է Ուկրաինայի պատվիրակությունը հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտարարել է Ֆլորիդայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկի մասին։