Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկի մասին։
Շաբաթ օրը Ումերովը հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ բանակցային գործընթացին մասնակցելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կիրակի օրը կհանդիպեն ուկրաինացի ներկայացուցիչների հետ:
«Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը՝ նվիրված արդար խաղաղության հասնելու քայլերին», – նշված է Ումերովի Telegram ալիքում։