Նեթանյահուն բացատրել է, թե ինչու պետք է իրեն ներում շնորհվի առանց մեղքը խոստովանելու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ իր դեմ դատական ​​​​հետապնդումների դադարեցումը բխում է երկրի ազգային շահերից և կօգնի կանխել հասարակության հետագա պառակտումները։

Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը հայտարարել էր, որ վարչապետ Նեթանյահուն ներկայացրել է ներման պաշտոնական խնդրանք՝ իր դեմ ընթացող դատական ​​​​գործընթացների ֆոնին: Սա բացառիկ խնդրանք է, քանի որ այն ներկայացվել է նախքան դատարանի կողմից վարչապետի դեմ հարուցված գործերով որևէ որոշում հրապարակելը:

«Իմ անձնական շահագրգռվածությունը եղել և մնում է դատավարությունը մինչև իր ավարտը, մինչև բոլոր մեղադրանքներով լիակատար արդարացումը։ Սակայն անվտանգության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ազգային շահերի իրականությունը պահանջում է այլ բան։ Իսրայել պետությունը բախվում է հսկայական մարտահրավերների և միևնույն ժամանակ՝ հսկայական հնարավորությունների։ Այս սպառնալիքներին հակազդելու և այդ հնարավորությունները իրացնելու համար անհրաժեշտ է ազգային միասնություն», – տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։

Leave a Comment