ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որոըմ ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) Խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված (Operationalization of the Advisory Centre) երրորդ հանդիպմանը և Միջազգային քրեական դատարանի Հռոմի
Կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի քարտուղարության կողմից կազմակերպվող մասնակից պետությունների վեհաժողովի 24-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Արտյոմ Սուջյանին 2025 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ, նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը) և Նիդերլանդների Թագավորություն (Հաագա, դեկտեմբերի 1-4-ը)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման ծախսերի հատուցումը (օրապահիկը` դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածի համար):
3.Ընդունել ի գիտություն, որ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4.Գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»: