Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը հայտարարել է, որ կողմ է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արք. Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը: «Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները: Որդիաբար խնդրում եմ Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ»,- հայտարարության մեջ նշել է Տեր Պարթևը: Քննչական կոմիտեն նոյեմբերի 28-ին հայտնել էր, որ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ *** «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նոյեմբերի […]