Ումերովը և Կիսլիցան արդեն մեկնել են Ֆլորիդա՝ Ուիթքոֆի հետ բանակցություններ վարելու համար

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Ֆլորիդա (ԱՄՆ)՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Պատվիրակությունը, որի կազմում են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Ֆլորիդայում հանդիպումներ կունենա ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։

Նշենք, որ Ուիթքոֆը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը հաջորդ շաբաթ Ռուսաստանում կայանալիք բանակցությունների ժամանակ։

Leave a Comment