Կամո Շառոյանը նշանակվել է ՀԿԿ Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։ Հրամանը ստորագրել է ՀԿԿ նախագահ Ա․ Նահապետյանը։ Նշենք, որ նա այս պաշտոնում էր 2025 թվականի հունիսի 4-ից։

Որոշմամբ Կամո Շառոյանը 2025 թվականի նոյեմբերի 26-ից նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետ։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կամո Շառոյանը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 02-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում:

11.08.2005-09.08.2007թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ
09.08.2007-24.11.2009թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ
24.11.2009-15.03.2012թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ
15.03.2012-28.11.2013թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
28.11.2013-06.10.2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժանմունքի պետ
06.10.2014-27.03.2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ
27.03.2019-10.02.2020թթ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ
10.02.2020-21.01.2022թթ. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ
21.01.2022-26.10.2022թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
26.10.2022-02.06.2025թթ. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
04.06.2025-26.11.2025թթ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար
26.11.2025 թվականից առ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետ

Կրթություն

2000-2005թթ. սովորել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով իրավագետի որակավորում:

ՀՀ զինված ուժերում չի ծառայել:

Պարգևներ

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով, իսկ 2024 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment