Սաթիկ Սեյրանյանի դեմ քրեական աստառով, քաղաքական բովանդակությամբ աղմուկի նպատակը, պատվիրատուն ու հեղինակները․ 168.am

Հարձակումը

Նոյեմբերի 15-ին 168.am-ի մի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությանն ու նրանից սերված ու սնվող մերձիշխանական քարոզիչներին մի sms-ով 168.am կայքի գլխավոր խմբագիր ու հիմնադիր, Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ ոհմակային հարձակում գործելու առիթ հանդիսացավ:

Իսկ թեման թուրքական կայքի հոդվածն էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հանձն է առել Հայաստանում մզկիթներ կառուցել: Ընդ որում, նյութի մեջ և՛ թուրքական կայքի հղումն էր տեղադրված, և՛ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հերքումը:

«Թուրք» որակումից չվիրավորվող, թուրքերի գրկում հովանավորություն տենչացող ՔՊ-ականների համար հանկարծ վիրավորական թվաց թուրքական կայքի նյութը: ՔՊ-ի վայնասունի թեման իբր թե ֆեյք նյուզն էր: Ֆեյքյուզով իշխանության եկած, միայն ընդդիմախոսներին հայհոյելու համար ֆեյքերի հսկայական բանակներ ստեղծած, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ շահարկած, 7 տարուց ավելի կեղծ թեզեր տարածող իշխանությունը հանկարծ վիրավորվեց: Կարծես քիչ էին այս կամ այն լուրը հերքել, ու հետո դա իրականություն էր դարձել: Եվ այն, որ պատվիրված հարձակումը սոսկ առիթի կարիք ուներ, ու առիթը այդ տեսքով ներկայացավ, բոլորի համար է պարզ, որովհետև, պարոնայք ՔՊ-ականներ, որ 300.000 ադրբեջանցի (արդեն իսկ 500.000 ադրբեջանցիների մասին է խոսվում) բերեցիք Հայաստան, դրանք որտե՞ղ են աղոթելու… Սա՝ իմիջիայլոց:

Բացի այդ, Հայ Առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց կաթողիկոսին թիրախավորող Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բազմիցս է հայտարարել «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին՝ վստահություն հայտնելով, որ «Իրևանի ղազիաթն» իր գործունեությունը կվերսկսի Երևանում ու Էջմիածնում:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ: Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։ …Ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,- բառացիորեն ասել է նա: Եվ նրան ու ալիևներին մինչ օրս պատասխանել է բացառապես Հայ Առաքելական եկեղեցին: Դուք պատասխանելու այդ համարձակությունն էլ չեք ունեցել:

Սաթիկ Սեյրանյանն, իհարկե, հպանցիկ անդրադարձավ տեղի ունեցածին, սակայն մինչ այդ տեղի էր ունեցել մի շատ ուշագրավ իրադարձություն:

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր, ի դեպ, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրեց.

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:

Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։

Leave a Comment