Հակոբ Արշակյանը կկատարի Ալեն Սիմոնյանի պարտականությունները

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային  ժողովի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 24-ի Կ-307-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»:

Leave a Comment