Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։

Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment