Եթե Մայր Աթոռում երբևէ դրածո Կաթողիկոս հայտնվի, ես և մեծամասնությունը չենք ենթարկվելու. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Ուզում ենք, որ Վեհափառ Հայրապետը արդարացի վճիռ կայացնի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Ես նույնիսկ չեմ համարում, որ այդ հայտարարությունը իրենց ազատ կամարտահայտությունն է եղել, ես կարծում եմ իրենք այդ հայտարարությունը արել են պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների և ահաբեկման տակ։ Եթե Մայր Աթոռում երբևէ դրածո Կաթողիկոս հայտնվի, ես և մեծամասնությունը չենք ենթարկվելու»,- ասել է նա։

Leave a Comment