ՊՆ 2 զինծառայող ականապայթյունային վիրավորումներ է ստացել




 

Հայկական ժամանակ. Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող ականապայթյունային վիրավորումներ է ստացել:


 


ՀՀ պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


 


Ըստ ՊՆ-ի՝ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում:


 


 


Leave a Comment