Որքանո՞վ է տեղին, որ և՛ 1 մլն ստացողն է վճարելու 130․000 դրամ վճար և՛ 200․000 ստացողը․ Աննա Գրիգորյան

28 Նոյեմբերի, 2025

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջարկում է պարտադիր ապահովագրական համակարգում՝ պետության կողմից հովանավորյալների կարգում ներառել ոչ թե 65+ տարիքի անձանց, ինչպես սահմանել է կառավարությունը, այլ՝ 63+ տարիքի անձանց։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդու է վերաբերվում։

Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ հաշվարկները կատարվել են ըստ պետության հնարավորությունների և 400 հազար քաղաքացիների համար պետությունը պարտավորություն է վերցրել իր վրա։ Այս պահին սա է հնարավորությունը։

«Չորս տարվա ընթացքում այնպես աշխատեիք, որ հնարավոր լիներ»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment